ՀՖՖ գրասենյակում կայացել է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալների քննությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ըստ ընթացակարգի՝ այն անցկացվում է ՖԻՖԱ-ի կողմից հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով, իսկ վերահսկողությունն իրականացվում է ազգային ֆեդերացիաների կողմից:
«Նախապես դիմած 3 մասնակիցներից քննությանը ներկայացել էին երկուսը: Քննությունը տևեց 1 ժամ, իսկ արդյունքները հայտնի կդառնան 7 օրվա ընթացքում:
Միայն քննությունը բարեհաջող կերպով հանձնած մասնակիցները կդառնան ՖԻՖԱ-ի արտոնագրված գործակալներ և հնարավորություն կստանան զբաղվելու ֆուտբոլային գործունեությամբ» ,- ասված է հաղորդագրության մեջ: