Կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը պայմանագիր է կնքել Ղազախստանի Առաջին լիգան ներկայացնող «Ակժայիկի» հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Նոան» էր։ Բացի «Նոայից» նա հանդես է եկել նաև «Ալաշկերտում», «Փյունիկում» և Մոսկվայի «Կայրաթում»։