Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Ուրարտուին»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
«Ուրարտուն» ունի 63 միավորով և ընդամենը 1 միավորով է առաջ 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։
«Արարատը» 29 միավորով 6-րդ տեղում է։