Երևանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը պատմել է, թե ինչպես են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներն ապրում Հայաստանում։
«Իսկ ինչո՞ւ նրանք չպետք է համակերպվեն: Ե՛վ ռուսները, և՛ ուկրաինացիները երրորդ երկրում են։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը հյուր են Հայաստանում։ Նրանք իրենց նորմալ են պահում, չէ՞ որ ցանկանում են այստեղ ապրել։ Եթե իրենց նորմալ չպահեն, խնդիրներ կունենան ոստիկանների, տեղի բնակիչների հետ։ Ռուսերենը շփման կետ է նախկին ԽՍՀՄ տարբեր երկրներից ներգաղթյալների համար։
Հասկանալի է, որ բոլորին ավելի հարմարավետ կլիներ ապրել իրենց տանը, բայց ստեղծված իրավիճակում Հայաստանից ավելի լավ տեղ դժվար է գտնել։ Իմ հարաբերություններն ուկրաինացի թիմակիցներիս հետ չեն փոխվել. և՛ ես եմ վաղուց այստեղ, և՛ նրանք»,- ասել է Ստանիսլավ Բուչնևը «Чемпионат»-ին տված հարցազրույցում։