«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է ընտրություն ակադեմիայի 2009-ից 2017թթ․ ներառյալ ծնված երեխաների միջև։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սելեկցիան տեղի կունենա ապրիլի 29-ին, որին հաջողությամբ մասնակցողները հնարավորություն կստանան միանգամից ընդգրկվել ակումբի ակադեմիայի թիմերում ու կմարզվեն անվճար հիմունքներով, իսկ մյուսները կշարունակեն մարզումները ակումբի մարզադպրոցում արդեն վճարովի հիմունքներով։
Հայտեր կարող են ուղարկել բոլոր ցանկացողները՝ այդ թվում՝ այլ ակումբների ակադեմիայի սաներ։ Ընդունման ժամկետը մինչը ապրիլի 25-ն է։