Fastex ՀՊԼ 26-րդ տուրում «Արարատը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
«Արարատի» հաղթական գոլը խփեց Ռազմիկ Հակոբյանը՝ մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից կատարած հարվածով:
Այս հաղթանակից հետո «Արարատը» 28 միավորով 6-րդն է: ԲԿՄԱ-ն 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: