«Սարդարապատ» ՖԱ-ն հայտարարել է Լիգա 1-ի ներկայացուցիչ «Լանս» ՖԱ-ի հետ համագործակցության մասին։
Այդ մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ֆուտբոլային կրթության եզակի փորձ՝ ֆրանսիական ակումբի բարձրակարգ մարզումային մեթոդոլոգիայի ներդրման միջոցով։ Համագործակցության շրջանակներում հայ ֆուտբոլիստներն ու մարզիչները շարունական ուսուցում և վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում՝ զարգացնելով իրենց տաղանդը Հայաստանում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Նշենք, որ «Լանսն» այս մրցաշրջանում հիանալի է հանդես գալիս Լիգա 1-ում և այս պահին երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ 6 միավորով զիջելով փարիզյան գրանդին՝ ՊՍԺ-ին։
«Լանս» ՖԱ ակադեմիայում տեղի է ունեցել «Սարդարապատ» ՖԱ-ի հետ համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիսը ՍՖԱ հիմնադիր նախագահ Սևան Կարյանի և տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանի մասնակցությամբ։