Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ անդրադառնալով երեկ կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։
«Շնորհակալություն երկու թիմերին դիտարժան և բուռն հույզերով լի հանդիպման համար։ Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- գրել է ՀՀ նախագահը։
Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը երեկ սեփական հարկի տակ ընդունել էր Թուրքիայի թիմին և 1-2 հաշվով պարտություն կրել: Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։