Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։
«Չեմպիոնների լիգան ինձ համար առանձնահատուկ մրցաշար է, և ամեն անգամ, երբ ես խաղադաշտ էի մտնում «Ռեալի» կազմում, իմ օգուտն եմ տվել թիմին։ Հուսով եմ՝ կարող եմ այսպես շարունակել ու կրկին հաղթել մրցաշարում։
«Սիթիի» դեմ դո՞ւբլը նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչում։ Այս գոլերն իմ կյանքում ամենակարևորն էին, նրանք ինձ թույլ տվեցին հաղթել Չեմպիոնների լիգայում։ Սրանք լավագույն ֆուտբոլային հիշողություններն են, որ ունեմ» ,- Ռոդրիգոյի խոսքերն է փոխանցում clubdeldeportista.com-ը։