Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նշանակվել է Իսպանիայի հավաքականի նոր ավագ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Այս կարգավիճակով ֆուտբոլիստը կանցկացնի առնվազն առաջիկա հանդիպումները Նորվեգիայի (մարտի 25) և Շոտլանդիայի (մարտի 28) հավաքականների հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում։
Մորատան Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս արդեն ինը տարի։
Մինչ օրս 30-ամյա հարձակվողը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 61 հանդիպում և դարձել 30 գոլի հեղինակ:
























































