ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» հանդեպ կարոտի զգացում ունի և ցանկանում է վերադառնալ ակումբ՝ չնայած ՊՍԺ-ում երջանիկ լինելուն: Մեսսիի հայրը՝ Խորխեն, ով նաև նրա գործակալն է, մի քանի հանդիպում է ունեցել կատալոնական թիմի նախագահ Ժոան Լապորտայի հետ, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, շփվում է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։
Թեև Մեսսիի համար «Բարսելոնա» վերադառնալը առաջնահերթություն է, իսպանական ակումբը պետք է բավականին թեթևացնի աշխատավարձերի բյուջեի ծանրաբեռնվածությունը, որպեսզի դա թույլ տա արգենտինացու հետ պայմանագիր կնքել: Կատալոնացիները ստիպված կլինեն բաժանվել նաև մի քանի ֆուտբոլիստներից։
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
























































