Իսպանիայի հավաքականը մարտ ամսվա հանդիպումների համար հայտացուցակում ընդգրկել է 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցած ընդամենը 11 ֆուտբոլիստի։
Ազգային հավաքականի նոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կկարողանան խաղալ Նորվեգիայի (մարտի 25) և Շոտլանդիայի (մարտի 28) հետ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Այս հանդիպումներն առաջինը կլինեն թիմի նոր մարզչական շտաբի համար։

























































