«Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում:
Calciomercatoweb-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելու համար կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է բաժանվել երկու խաղացողից՝ Ուսման Դեմբելեից ու Ֆերան Տորեսից։ Եթե «Բարսելոնան» բաժանվի ֆրանսիացուց ու իսպանացուց, նրանց համար ավելի հեշտ կլինի պայմանագիր կնքել իտալացու հետ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Յուվենտուսը» կարող է ստիպված լինել վաճառել մի շարք խաղացողների՝ կապված ակումբի ֆինանսական վիճակի հետ՝ Չեմպիոնների լիգայում չհայտնվելու հավանականության ֆոնին։
Transfermarkt-ը 25-ամյա Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
























































