«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր թիմի հանդիպումները «Ռեալի» դեմ ամենակարևորն են համաշխարհային ակումբային ֆուտբոլում, քանի որ դրանք դիտում են մեծ թվով երկրպագուներ։
«Էլ Կլասիկոներն ամենակարևոր հանդիպումներն են համաշխարհային ակումբային ֆուտբոլում, քանի որ այն դիտում են շատ երկրպագուներ։ Նույնիսկ մի քանի տարի առաջ, երբ դեռ չէի խաղացել «Բարսելոնայում», ես շատ էի սիրում Էլ Կլասիկոն։ Հիմա ես դրա մի մասն եմ, և դա ինձ զարմացնում է»,- Թվիթերում գրել է Լևանդովսկին:
«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` մարտի 19-ին: Հանդիպումը կանցկացվի Բարսելոնայում՝ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում։ Կատալոնացիները Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 65 միավորով առաջին տեղում են, մադրիդցիները 56 միավորով երկրորդն են:
























































