«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն արդեն 6 տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում, առաջին անգամ հրավեր է ստացել՝ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում։ Ֆուտբոլիստն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով․
«Շատ ուրախ եմ Հայաստանի հավաքական հրավիրվելու համար, սա այն է, ինչին անհամբերությամբ սպասում էի: Հրավերիս հետ կապված շատ խոսակցություններ և ներքին տեղեկություններ են եղել, և ես գիտեմ, որ շատերն էին սպասում դրան, ուստի շատ ուրախ եմ, որ վերջապես կկարողանամ խաղալ:
Արդեն 6 տարի է, ինչ խաղում եմ Հայաստանում, այն իմ երկրորդ տունն է, ուստի այս երկրի ազգային հավաքականում խաղալն ինձ համար պատիվ է։ Շնորհակալություն բոլորին աջակցության և վստահության համար»։