Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է անգլերեն սովորել, հայտնում է La Source Parisienne-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա ֆրանսիացին օրական չորս ժամ անգլերեն է սովորում։ Նշենք, որ ավելի վաղ տարբեր աղբյուրներ Զիդանին կապում էին Լոնդոնի «Չելսիի» հետ, որը ներկայումս գլխավորում է անգլիացի մարզիչ Գրեհեմ Փոթերը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26 հանդիպումից հետո «արիստոկրատները» 37 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Զիդանը Մադրիդի «Ռեալից» հեռացավ 2021 թվականի մայիսին և այդ ժամանակվանից գործազուրկ է։ Մասնագետը երեք անգամ «սերուցքայիններին» հասցրեց հաղթանակի Չեմպիոնների լիգայում, այս թիմի հետ երկու անգամ նվաճեց նաև Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
























































