Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը սահմանել է Լա Լիգայի նոր ռեկորդ:
Տեր Շտեգենն այս մրցաշրջանում Լա Լիգայի 25 խաղերից 19-ում գոլ բաց չի թողել՝ դառնալով առաջին դարպասապահը, ով հասել է այս ցուցանիշին տվյալ ժամանակահատվածի համար:
Տեր Շտեգենը շրջանցեց «Դեպորտիվոյի» դարպասապահ Ֆրանսիսկո Լյանոյին, ով 1993/94 թվականներին Լա լիգայի 25 խաղից 18-ում գոլ բաց չէր թողել։
Կատալոնական ակումբը 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից» տարբերությունը ինը միավոր է։
























































