«Ռեալը» լրջորեն է տրամադրված Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային մրցավազքին։
Ըստ As-ի՝ մադրիդցիները պատրաստ են «մեղուներին» վճարել 140 միլիոն եվրո՝ երիտասարդ տաղանդի տեղափոխության գործարքի համար։
Դորտմունդի «Բորուսիայի» և Բելինգհեմի միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրը հավելում է, որ 19-ամյա կիսապաշտպանի գործակալներն արդեն մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք՝ բանակցությունների առաջին փուլն անցկացնելու համար։ Ի տարբերություն «Լիվերպուլի», որն ավելի վաղ ֆավորիտ էր համարվում այս տրանսֆերային մրցավազքում, «Ռեալը» հաջորդ մրցաշրջանի համար ավելի մեծ հավանականություն ունի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու:
























































