Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը, ով նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց Բելգիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, խոստովանել է, որ որոշումը կայացրել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ։
«Ես նախապես գիտեի, որ Աշխարհի առաջնությունից հետո կարիերաս կավարտեմ Բելգիայի հավաքականում։ Կատարում ելույթը որոշիչ չէր իմ որոշման հարցում։ Իհարկե, ցավալի է, թե ինչպես ստացվեց այդ ամենը, բայց իմ որոշումը նախապես էր կայացվել։ Ուղղակի կանգ առնելու ժամանակն էր։
Առաջին անգամ այդ մասին մտածել եմ Եվրոպայի առաջնությունից հետո։ Ես ամեն ինչ արեցի կոճի վնասվածքից հետո մարզավիճակը վերականգնելու համար: Ցավոք, ես չկարողացա խաղալ քառորդ եզրափակչի խաղում, որտեղ պարտվեցինք Իտալիային, և դա իսկապես ազդեց իմ որոշման վրա:
«Ռեալում» ես խաղում եմ Տոնի Կրոսի հետ։ Նա երկու տարի առաջ հեռացավ Գերմանիայի հավաքականից և ասաց ինձ, որ երբ մյուսները միջազգային խաղերում խաղալու պարտավորություններ ունեն, նա կարող է օգտվել այդ ժամանակից՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար:
Այդ ընթացքում նոր տղաներ թակեցին ազգային հավաքականի դուռը։ Ես չեմ խաղացել «Ռեալում», բայց երբ միացա Բելգիայի հավաքականին, խաղացի: Ինձ դա դուր չեկավ, հատկապես այն պատճառով, որ նոր սերունդն արժանի է խաղալու»,- Ազարի խոսքերն է մեջբերում HLN-ը։
























































