Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հոգնել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի անորոշությունից՝ կապված իր ապագայի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, մադրիդցիներն արդեն հոգնել են Մբապեի հնարավոր ձեռքբերման հետ կապված իրավիճակից, ակումբն այժմ անվստահություն ունի Կիլիանի խոսքերի նկատմամբ։ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ այս ամառ պայքարել ֆրանսիացու համար, եթե նա որոշի հեռանալ ՊՍԺ-ից: Միևնույն ժամանակ, «Ռեալը» հասկանում է, որ ՊՍԺ-ն երբեք չի նվազեցնի իր պահյանջները Մբապեի նկատմամբ ։ Ուստի «սերուցքայինները» չեն ցանկանում ամռանը բանակցել փարիզցիների հետ ֆուտբոլիստին գնելու շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































