«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 25-րդ տուրի խաղում «Աթլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Բարսելոնան» պետք է ավելի լավ խաղա, հատկապես հարձակման գծում։ Բարդ մարզադաշտում հաշվի մեջ առաջ անցանք, ի վերջո պետք էր դիմանալ, սա նորմալ է։
Այս հաղթանակը ոսկու արժեք ունի, մենք պահպանեցինք 9 միավորի առավելությունը։ Մենք վստահ ենք մոտենում Էլ Կլասիկոյին (մարտի 19): Մենք արժանի էինք այս հաղթանակին։
2-3 հստակ պահ ունեինք։ Բայց պաշտպանությունում վստահությունը նույնպես կարևոր է: Մենք պետք է կատարելագործվենք և ավելի հանգիստ ու համբերատար լինենք հարձակման ժամանակ:
Շատ գոհ ենք մեր դիրքից: Մենք 9 միավորով գերազանցում ենք Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալին», — Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































