«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հայտնվել է «Չելսիի» և «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում:
Կատալոնացիները ստիպված կլինեն վաճառել մի քանի խաղացողների ֆինանսական ծանր վիճակի պատճառով, սակայն ակումբը չի ցանկանում բաժանվել բրազիլացուց։
Հենց Ռաֆինյայի համար կա ամենամեծ պահանջարկը։ Կապույտներն ու կաչաղակները կապի մեջ են եղել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն կոնկրետ բանակցություններ չեն եղել։
Ինքը՝ հարձակվողը, ցանկանում է մնալ կատալոնյան թիմում, «Բարսելոնան» կնախընտրեր բաժանվել այն խաղացողներից, ովքեր ավելի քիչ ազդեցություն ունեն արդյունքի վրա։ Բրազիլացուն վաճառելը ֆինանսական առումով շատ կօգնի ակումբին:
























































