Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Ռեալն» ու «Էսպանյոլը» Լա Լիգայի 25-րդ տուրի խաղում, որը կկայանա այսօր՝ մարտի 11-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։
«Ռեալ»․ Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Նաչո, Կամավինգա, Կրոս, Տչուամենի, Մոդրիչ, Վալվերդե, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր։
«Էսպանյոլ»․ Պաչեխո, Կաբրերա, Մոնտես, Գոմես, Հիլ, Դարդեր, Գրախերա, Սոուզա, Սանչես, Բրայթվայթ, Խոսելու։
Այս խաղից առաջ «Ռեալը» Պրիմերայր մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 24 խաղից հետո վաստակած 53 միավորով։ «Էսպանյոլը» 27 միավորով 13-րդ տեղում է։
























































