Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի մասնակցի Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի» դեմ խաղին։
Ֆրանսիացին բաց է թողել նախորդ երկու մարզումները, հավանաբար նա խաղադաշտ դուրս չի գա առաջիկա հետ խաղին։ Բենզեման կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» և Լա լիգայի «Բարսելոնայի» հետ հանդիպումներին։
Իսպանիայի առաջնության ընթացիկ առաջնությունում հարձակվողը 15 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
























































