Իսպանիայի սպորտի գծով վարչական տրիբունալը (TAD) մերժել է «Կադիսի»բողոքը, որը դժգոհ էր երկրի առաջնության 17-րդ տուրի «Էլչեի» հետ խաղում (1:1) մրցավարությունից։
Հիշեցնենք՝ «Կադիսը» դժգոհ է բողոքարկման հանձնաժողովի՝ Լա Լիգայի «Էլչեի» հետ 2022 թվականի հունվարի 16-ին կայացած խաղում (1:1) մրցակցի խփած գոլի ճշտության վերաբերյալ որոշումից: Ըստ «Կադիսի»՝ գոլը խփվել է հստակ խաղից դուրս վիճակից, ինչը VAR-ի մրցավարները չեն նկատել: 81-րդ րոպեին խփված այս գոլի շնորհիվ «Էլչեն» ոչ-ոքի է ավարտել հանդիպումը։ «Կադիսը» պահանջել էր չեղարկել հանդիպման արդյունքները և վերախաղարկել հանդիպումը այն պահից, երբ «Էլչեն» խաղից դուրս իրավիճակից գոլ խփեց։
«Կադիսը» նաև պահանջել էր ժամանակավորապես դադարեցնել Իսպանիայի առաջնությունը։ Բողոքարկման հանձնաժողովի մերժումից հետո Կադիսը դիմել էր TAD-ին, սակայն այնտեղ նույնպես մերժվել է։ Որոշումը վերջնական է, սակայն ակումբը կարող է նոր բողոք ներկայացնել։
























































