Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ»-«Բարսելոնա» (0:1) առաջին խաղի մասին կարծիքով։
«Ֆուտբոլը խաղ է, որում իրավիճակը փոխվում է՝ կախված հանդիպումներից։ «Բարսելոնան» հասկացավ, թե ինչ խաղ է պետք հաղթելու համար, նրանք այն լավագույնս անցկացրին։ Բառերը բառեր են, կարևորը այն է, ինչ տեսնում ես՝ փաստերը: «Բարսելոնան» հարմարավետ էր խաղում, կազմակերպված պաշտպանվում էր, իսկ «Ռեալը» փաստացի պահեր չունեցավ։ Շնորհավորում եմ կատալոնացիներին հաղթանակի առթիվ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Թիմերի միջև պատասխան խաղը՝ ապրիլի 5-ին։
























































