«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Շատ լավ արդյունք։ Մնում է պատասխան խաղը, բայց մենք գոհ ենք մեր աշխատանքից։ Մենք «Ռեալին» թույլ չենք տվել շատ բան անել սեփական դաշտում, որտեղ նրանք սովորաբար շատ շանսեր ունեն։ Մենք մրցակցին թույլ չտվեցինք հստակ պահեր ստեղծել, բայց մեզ չի կարելի թույլ տալ, որ մեզ այդպես տիրի։ Մենք գոհ ենք արդյունքից, բայց ոչ խաղից։ Մենք որոշակի առավելություն ստացանք, բայց Ռեալն ուժեղ մրցակից է։ Մենք խաղալու ենք տանը, մեր երկրպագուների աչքի առաջ»,- Չավիի խոսքեն է փոխանցում Movistar-ը:
























































