Մադրիդի «Ռեալը» դադարեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի շուրջ աշխատանքը։
Ինչպես հաղորդում է AS-ը, Բելինգեմի հնարավոր գործարքն, ամենայն հավանականությամբ, այս ամառ կգերազանցի 100 միլիոն եվրոն, ուստի Մադրիդի «Ռեալը» զգուշությամբ է վերաբերվում տրանսֆերին: Չի բացառվում այն տարբերակը, որ Բելինգեմը «Ռեալ» կտեղափոխվի 2024 թվականի ամռանը, երբ տրանսֆերային գումարը շատ ավելի ցածր կլինի։
Ֆուտբոլիստը պետք է հանդիպեր «Բորուսիայի» ղեկավարության հետ՝ քննարկելու իր ապագան, սակայն հանդիպումը, այնուամենայնիվ, չկայացավ։ Հաղորդվում է, որ Բելինգեմը չի շտապում որոշում կայացնել Դորտմունդի «Բորուսիայում» իր ապագայի վերաբերյալ, չնայած ակումբը ցանկանում է վաճառել կիսապաշտպանին այս ամառ:
Նշվում է, որ ո՛չ «Ռեալը», ո՛չ «Լիվերպուլը», որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում «Բորուսիայի» կիսապաշտպանի նկատմամբ, պաշտոնական առաջարկներ չեն արել։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը Բունդեսլիգայի 21 խաղում խփել է չորս գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
























































