Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին իր կարծիքով և շնորհակալություն հայտնել նախորդ մրցաշրջանում ակումբին օգնելու համար։
«Շատ շնորհակալ եմ Բենզեմային այն ամենի համար, ինչ նա արել է թիմի համար նախորդ մրցաշրջանում: Նրա հաջող ելույթի շնորհիվ մենք բազմաթիվ գավաթներ ենք նվաճել։ Հուսով եմ, որ այս մրցաշրջանում ևս մենք կկարողանանք շնորհակալություն հայտնել Կարիմին։ Նա այս տարի ևս շատ լավ է հանդես գալիս»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
2022 թվականին ֆրանսիացին նվաճեց «Ոսկե գնդակը»։ 2021/22 թթ․ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» 35-րդ անգամ հաղթեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը, ինչպես նաև ռեկորդային՝ 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
























































