Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է թիմի ֆուտբոլիստների մարզավիճակի մասին։
«Ռոդրիգոն մարզվել է ընդհանուր խմբում։ Թվում է, թե նա լավ է, բայց հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնենք ավելի ուշ։ Ազարը լավ է գործում. նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, և նա կարող է ստանալ այն հաջորդ հանդիպումներում: Չուամենին նույնպես լավ է, նա մարզավիճակ է ձեռք բերում և կարող է մեկնարկային կազմում լինել: Կամավինգայի համար գործերը լավ են ընթանում, և նման բարձր մակարդակի երկու խաղացող ունենալը առավելություն է»,- 63-ամյա իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
























































