Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկության արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։
«Աշխարհի առաջնության ժամանակ այս մրցաշարը միշտ կարևոր դեր է խաղում մրցանակների հարցում: Այնտեղ Մեսսին խաղ ցուցադրեց։ Այնպես որ, դա անակնկալ չէր»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը Einfach mal Luppen փոդքաստում:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին; Լավագույն եռյակում են հայտնվել նաև ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն և նրա հայրենակից՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
























































