«Վանի» հետ հանդիպման մեկնարկում «Ուրարտուն» խաղադաշտ մտավ թիմի կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանին աջակցող շապիկներով՝ «Շուտ ապաքինվի’ր, Սերգեյ» գրությամբ։
Հիշեցնենք՝ Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը ծանր վնասվածք էր ստացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ստուգողական հանդիպման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների և միջային մենիսկի հետին եղջյուրի թեթև պատռվածք:
Ֆուտբոլիստն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել, որն անցել է բարեհաջող։ Ապաքինման ժամկետը 4-6 ամիս է։