«Ռեալում» գոհ չեն մնացել The Best մրցանակաբաշխությունից։ AS-ը հայտնում է, որ մադրիդյան թիմի ղեկավարներին դուր չի եկել իրենց ֆուտբոլիստների հանդեպ անտարբերությունը՝ չնայած Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի և Իսպանիայի սուպերգավաթներում տարած հաղթանակներին։
Ակումբում շոկի են ենթարկվել այն փաստից, որ իրենց ֆուտբոլիստները մնացել են առանց մրցանակի՝ չնայած 6 ամիս առաջ Կարիմ Բենզեման ստացել է «Ոսկե գնդակը», իսկ Տիբո Կուրտուան՝ Լև Յաշինի անվան մրցանակը։
«Ռեալին» նաև զայրացրել է Վինիսիուս Ժունիորի բացակայությունը՝ տարվա խորհրդանշական թիմից։
Հիշեցնենք՝ The Best-ի անհատական մրցանակների համար քվեարկությանը մասնակցում են հավաքականների մարզիչներն ու ավագները, լրագրողները և երկրպագուները, իսկ տարվա թիմն ընտրվում է բացառապես ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։
























































