«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներով։
«Կլասիկոն միշտ յուրահատուկ բան է, և սա այն հանդիպումն է, որին ցանկանում են մասնակցել բոլորը։ Մադրիդը հիանալի խաղացողներով թիմ է։ Մենք պատրաստ ենք. Թիմը նման է ընտանիքի, բոլորն իրար մոտ են։ Մենք երկու անընդմեջ պարտության միջով ենք անցնում, բայց լավ թիմ ունենք և գիտենք մեր ներուժը։ Պետք է արթնանալ և շրջել էջը։ Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ բան կա, և մենք գլխավորում ենք առաջնության աղյուսակը»,- մեջբերում է Araujo Goal-ը։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ մարտի 2-ին։
























































