«Բարսելոնան» ցանկանում է ձեռք է բերել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին, հայտնում է Tribal Football-ը։
Ճապոնացի ֆուտբոլիստը բասկյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ Մադրիդի «Ռեալից»: Նշվում է, որ «Բարսայի» մարզիչ Չավին անձամբ է ցանկանում տեսնել Կուբոյին իր թիմում։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել նրա գործակալների հետ՝ իր սանը հանդիսացող ֆուտբոլիստին ակումբ վերադարձնելու համար:
Այնուամենայնիվ, «Բարսային» տեղեկացրել են, որ Կուբոյի ապագան մասամբ կապված է Մադրիդի «Ռեալի» հետ: Մադրիդի «Ռեալը» նրան վաճառել է 6 միլիոն եվրոյով և ունի նրա տրանսֆերը ձեռք բերելու առաջնային իրավունք, ինչպես նաև մադրիդյան ակումբը պետք է ստանա նրա հետագա տրանսֆերի վաճառքի 50 տոկոսը: Այսինքն, եթե որևէ ակումբ որոշի վճարել նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը, որն ըստ պայմանագրի կազմում է 60 մլն եվրո, այդ գումարի կեսը կստանա Մադրիդի «Ռեալը»:
























































