«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն «Էվրե 27» ակումբին 100 հազար եվրո է նվիրաբերել: Ֆուտբոլիստն օգնում է ակումբին, որի սան է եղել, հաղթահարել ֆինանսական խնդիրները։
«Էվրե 27»-ի նախագահ Սամուել Բրիգանտինոն շնորհակալություն հայտնել խաղացողին օգնության համար և նշել, որ այս գումարը կօգնի ավելի լավ պայմաններ ստեղծել 700 աշակերտի համար:
«Մենք անչափ շնորհակալ ենք խաղացողին և նրա հարազատներին: Կրկին շնորհակալություն ձեր բարության համար»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































