Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարող է փոխել խաղային համարը մրցաշրջանից հետո։ Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, ակումբը բրազիլացուն կառաջարկի 7-րդ կամ 11-րդ համարը, եթե Էդեն Ազարը կամ Մարկո Ասենսիոն հեռանան:
Այժմ Վինիսիուսը հանդես է գալիս 20-րդ համարի ներքո։ Լրագրող Բրունո Անդրադեն նշում է, որ խաղացողը հնարավորություն է ունեցել փոխել համարը, բայց նա դա չի արել սնահավատության պատճառով. 20-րդ համարի տակ նա հաղթական գոլն է խփել «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (2022 թվականին (1-0)):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարն ու Ասենսիոն կարող են հեռանալ «Ռեալից» 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































