«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Կարասկոյի ծառայություններով:
Ինչպես հայտնում է El Nacional-ը, գլխավոր մարզիչ Չավին և տնօրեն Մատեու Ալեմանին կարծում են, որ բելգիացին հիանալի կերպով կտեղավորվի տակտիկական սխեմաների մեջ և կուժեղացնի թիմի խաղը եզրում:
Եթե 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքվի ամռանը, կատալոնական ակումբը կփորձի վաճառել Անսու Ֆատիին և Ֆեռան Տոռեսին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Կարասկոյին՝ 15-20 միլիոն եվրոյով գնելու տարբերակը ներառել է հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ պայմանագրում։ Հոլանդացին ձմռանը տեղափոխվել էր «Ատլետիկո»։
Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
























































