«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ գավաթային առաջիկա հանդիպումը։
Ինչպես հայտնում է Relevo-ն, Լևանդովսկին վնասվածք է ստացել «Ալմերիայի» դեմ խաղում (0-1) և բաց կթողնի մոտ երկու շաբաթ:
Հրատարակության տվյալներով՝ Պեդրին ու Ուսման Դեմբելեն ևս վնասվածք ունեն և իրենց պարտականություններին չեն վերադառնա մինչև մարտի կեսերը։
Սպասվում է, որ Լևանդովսկին կվերադառնա մարտի 19-ին Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի խաղին:
























































