«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումը (1-1).
«Դժվար խաղ էր, քանի որ մենք 10 հոգով էինք խաղում: Մենք կարողացանք գոլ խփել, իսկ հետո նրանք գոլ խփեցին: Ի վերջո, պետք է ուրախանանք, որ մեկ միավոր վաստակեցինք։
Վերջին հինգ դերբիներն ավարտում ենք կարմիր քարտերով։ Միգուցե «Ռեալի» հետ հաջորդ հանդիպումը սկսե՞նք տասը հոգով»,- Օբլակի խոսքերն է մեջբերում IU Sport-ը:
Այս հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալը» 52 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» 42 միավորով չորրորդն է։
























































