«Բարսելոնան» բոնուսներ կվճարի «Բավարիային» Ռոբերտ Լևանդովսկու` այս մրցաշրջանի 25-րդ գոլից հետո։
Ըստ Catalunya Ràdio-ի, տրանսֆերային գործարքը ներառում է 1,25 միլիոն եվրո բոնուս, որը «Բարսելոնան» պետք է վճարեր, եթե Լևանդովսկին մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում 25 գոլ խփեր: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1-2) դա տեղի ունեցավ. այժմ լեհ ֆուտբոլիստը «Բարսայի» կազմում անցկացրած 30 խաղում 25 գոլ ունի իր ակտիվում բոլոր մրցաշարերում:
Նշվում է, որ «Բարսելոնան» պետք է «Բավարիային» վճարի 1,25 միլիոն եվրո յուրաքանչյուր մրցաշրջանի համար, որում Ռոբերտը 25 գոլի հեղինակ դառնա։
Այսպիսով, առավելագույն գումարը, որը «Բավարիան» կարող է ստանալ որպես բոնուսներ, կազմում է 5 միլիոն եվրո (1,25 միլիոն եվրո՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրով չորս մրցաշրջանի համար)։
Հիշեցնենք, որ Լևանդովսկու տրանսֆերը «Բարսելոնային» արժեցել է 45 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
























































