«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Հաջորդ շաբաթ կողմերը պաշտոնապես նոր աշխատանքային պայմանագիր կկնքեն, հայտնում է Sport.es-ը:
Սա կարճաժամկետ պայմանագիր է մեկ տարով։ Գործարքը նախատեսում է նաև ավտոմատ երկարաձգում ևս մեկ մրցաշրջանի համար:
Սերժի Ռոբերտոն կատալոնական թիմում հանդես է գալիս 2013 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































