«Բարսելոնան» պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ պատասխան խաղում, այդ կերպ ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթային 6-րդ խաղում չի հաղթել՝ 8-ից:
«Բարսելոնան», որը եվրագավաթներում մրցաշրջանը սկսել է որպես Չեմպիոնների լիգայի մասնակից, չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ՝ դուրս չգալով խմբից Մյունխենի «Բավարիայի», Միլանի «Ինտերի» և Պլզենի «Վիկտորիայի» դեմ պայքարում: Կատալոնացիները մյունխենցիների հետ երկու խաղում էլ պարտվել են, միլանյան թիմին մեկ անգամ են զիջել, մյուսն ավարտել են ոչ-ոքի: Հաղթել են միայն «Վիկտորիայի» դեմ երկու խաղերում:
Հայտնվելով Եվրոպա լիգայում՝ «Բարսելոնան» 1/16 եզրափակչի առաջին խաղում տանը ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել:
























































