«Բենֆիկայի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Football Insider-ը։
Ըստ հրապարակման՝ մադրիդյան թիմի ղեկավարությունը պաշտպանության գիծն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում։
27-ամյա իսպանացին «Բարսելոնայի» սան է և կատալոնական թիմի կազմում հանդես է եկել 2008-ից 2016 թվականներին։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Նյուքասլը» և «Լիդսը»:
Գրիմալդոն այս մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































