«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է «Բավարիայի» նախկին գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեի՝ մրցավարության մասին խոսքերին։
Ավելի վաղ ֆունկցիոները ասել էր, որ միշտ տարօրինակ զգացում է ունեցել մրցավարության նկատմամբ, երբ «Բավարիան» խաղացել է Իսպանիայում։
«Ես հարգում եմ ցանկացած կարծիք, այդ թվում՝ Ռումենիգեինը, բայց երբեք չեմ զգացել, որ մրցավարներն օգնել են ինձ տիտղոսներ նվաճել: Ո՛չ Իսպանիայում, ո՛չ Եվրոպայում: Դա միանշանակ է»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցա առաջատարն է։
























































