«Բարսելոնան» պատրաստ չէ բաժանվել հարձակվող Ռաֆինյայից, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ավելի վաղ «Արսենալը» ֆուտբոլիստի համար առաջարկել էր 70 միլիոն եվրո, սակայն կատալոնացիները հրաժարվել են վաճառել խաղացողին։ Մարզչական շտաբը հույսը է կապում հարձակվողի հետ։
Ռաֆինյան կատալոնական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ անգլիական «Լիդսից»։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































