«Լիվերպուլի» կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում։ Ըստ Fichajes-ի՝ մադրիդյան ակումբը հետաքրքված է 18-ամյա իսպանացու ծառայություններով։
Ստեֆան Բայչետիչը «Լիվերպուլի» սան է։ Այս մրցաշրջանում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ Երեքշաբթի երեկոյան նա մեկնարկային կազմում էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2-5 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»։
Հավելենք, որ Transfermark-ը Ստեֆան Բայետիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։
























































