«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Մեզ շատ կարևոր և ծանր խաղ է սպասվում լավ մրցակցի դեմ՝ պատմական մարզադաշտում, հիանալի երկրպագուների հետ, որոնք շատ են ճնշում մրցակիցներին:
Մենք պետք է հիանալի խաղ ցուցադրենք, որպեսզի հաղթենք կամ այն արդյունքը ստանանք, որը դրական կարելի է համարել տուն վերադառնալուց առաջ: Մենք պետք է խաղանք ամենաբարձր մակարդակում, լավ հանդես գանք և օգնենք միմյանց:
Մենք արդեն խաղացել ենք այստեղ՝ «Էնֆիլդում»: Այդ ժամանակ մենք լավ հանդես եկանք, և հույս ունենք կրկնել դա»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
























































