Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան պատմել է, թե եվրոպական որ ակումբներն է իրեն դուր գալիս.
«Ես երբեք չէի խաղա «Ռեալում»: Իսպանիայում ինձ դուր է գալիս միայն «Բարսելոնան», արտասահմանյան ակումբներից՝ ՊՍԺ-ն և «Արսենալը»:
Կցանկանա՞մ խաղալ Մեսսիի հետ։ Իհարկե, ես կցանկանայի, որ նա վերադառնա և խաղա մեզ մոտ»,- Onefootball-ին ասել է Ռաֆինյան:
Բրազիլացին իր դեբյուտային մրցաշրջանն է անցկացնում կատալոնական թիմի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: