«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հետ կապված իրավիճակի մասին: Վինիսիուսն Իսպանիայի առաջնության արտագնա խաղերում երկրպագուների կոպիտ վիրավորանքներին է բախվում։
«Ես հասկանում եմ այս հարցը։ Կարո՞ղ էր նա ինչ-որ բան անել խաղադաշտում, որը նման արձագանք առաջացներ։ Ռասի՞զմ։ Ոչինչ չի կարող արդարացնել նման վիրավորանքները։ Դա ուղղակի խենթություն է:
Ես արդեն կարծում եմ, որ Վինիսիուսը, չնայած իր երիտասարդ տարիքին, դարձել է Մադրիդի «Ռեալի» լեգենդը։ Հուսով եմ, որ այն հիմարները, որոնք վիրավորում են նրան, մի օր կհասկանան, թե որքան սխալ էին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Marca-ն։
























































